«Մի գուցե սոցիալապես անապահով խավին հենց այսօրվանից օգնենք ոչ թե վարձը վճարել, այլ արևային պանելներ տեղադրել»
«Մի գուցե սոցիալապես անապահով խավին հենց այսօրվանից օգնենք ոչ թե վարձը վճարել, այլ արևային պանելներ տեղադրել»
Հաղորդավար Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
«Ռացիոնալ առաջարկների շարքից
Երեկ կառավարությունը որոշում կայացրեց գազի և հոսանքի վարձերի մասով: Հասկանալի է, որ այդ որոշման թիրախը սոցիալապես անապահով խավն է (ենթադրվում է, որ այդ խավի ճնշող մեծամասնությունը բնակվում է մարզերում): Հիմա բուն առաջարկի մասին:
Կարծում եմ ժամանակն է, որ մտածենք ոչ թե հետևանքները վերացնելու մասին, այլ բուն խնդիրը լուծելու: Հայաստանի նման արևային երկրում չունենալ արևային ավտոնոմ կայաններ, այդ թվում նաև գյուղական տների տանիքներին, կարծում եմ մեծ շռայլություն է:
Մի գուցե սոցիալապես անապահով խավին հենց այսօրվանից օգնենք ոչ թե վարձը վճարել, այլ արևային պանելներ տեղադրել, որպեսզի անընդհատ ստիպված չլինենք այդ վարձերը վճարել:
Ի դեպ, արդեն երկար տարիներ շարունակ (անկախ այս իրավիճակից) պետությունը ինչ-որ չափով սուբսիդավորում է սահմանամերձ գյուղերի բնակիչների հոսանքի և գազի վճարները:
Մի գուցե հենց այդ գյուղերից էլ սկսենք արևային պանելների տեղադրումը: Բոլորը պնդում են, որ կորոնավիրուսից հետո կյանքը այլ է լինելու: Դե ուրեմն ինչքան շուտ սկսենք, այնքան ավելի հեշտ դուրս կգանք այս իրավիճակից:
Փաստորեն մեկանգամյա ծախսով կարող ենք լուծել անցյալի և, որ ամենակարևորն է, ապագայի ամենամսյա անիմաստ ծախսերի խնդիրը: Այդ դեպքում ինչո՞ւ չսկսել հենց հիմա»: