Այս պահին Թուրքիայից մեր հայրենակիցները վերադառնում են Երեւան
Այս պահին Թուրքիայից մեր հայրենակիցները վերադառնում են Երեւան
Galatv.am-ը գրում է․ Ստամբուլում բնակվող կամավոր Գագիկ Մուշեղյանը ԳԱԼԱ-ին փոխանցեց, որ այս պահին Թուրքիայից մեր հայրենակիցները տեղափոխվում են Երեւան։ Մեկ ժամից Վրաստանում կլինեն։
Հայաստան է վերադառնում 72 մարդ:
Ինչպես ավելի վաղ նշել էր Մուշեղյանը, Ստամբուլում ավելի քան 100 հայ ցանկություն է հայտնել, որպեսզի հետ վերադառնա Հայաստան։
ՀՀ քաղաքացիներին Երևան տեղափոխելու հարցում բախվել են մի շարք դժվարությունների։ «Քանի որ Թուրքիան բոլոր ճանապարհները փակել է, Վրաստանով է տեղի ունենալու վերադարձը, բայց այստեղ տրանզիտի խնդիր է առաջացել, այսինքն՝ Վրաստանի իշխանությունը պիտի թույլտվություն տա։
Արդեն մեկ շաբաթ է Հայաստանի համապատասխան կառույցների հետ փորձում ենք ստանալ այդ թույլտվությունը, բացի դրանից, թույլտվություն է պետք նաև Ստամբուլից»,- նշել էր Մուշեղյանը: