Օգտակար

Ինչպես խուսափել վարակներից. բժիշկ Կոմարովսկու անգին խորհուրդները

Ինչպես խուսափել վարակներից. բժիշկ Կոմարովսկու անգին խորհուրդները

Blognews.am-ը գրում է․ Գալիս է մրսածության ու հարբուխների ժամանակը, բայց հիվանդանալ բոլորովին չես ուզում:

Հայտնի բժիշկ Եվգենի Կոմարովսկին հիանալի հոդված է գրել այն մասին, թե ինչպես խուսափել վարակներից, և ներկայացրել է բուժման կանոնները, եթե արդեն հասցրել եք վարակվել:

Հիշեք ամենագլխավորը:

Ձեր գործողությունների մարտավարությունը կախված չէ այն բանից, թե ինչ անուն ունի վարակը, սեզոնային գրիպ է, խոզի, փղի, պանդեմիկ թե ընդհանրապես գրիպ չէ, բոլորովին նշանակություն չունի:

Կարևոր է միայն այն, որ այն փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, և, որ այն ախտահարում է շնչառական օրգանները:

Կանխարգելում

Եթե հնարավորություն կա պատվաստվելու, պատվաստվեք, բայց այն պայմանով, որ այդ նպատակով պետք չլինի նստել փռշտացող ամբոխի մեջ պոլիկլինիկայում: Եղած վակցինաները պաշտպանում են գրիպի` այդ տարի արդիական բոլոր տարբերակներից:

Ոչ մի դեղ ու ժողովրդական միջոց, որի կանխարգելիչ արդյունավետությունն ապացուցված է, գոյություն չունի: Այսինքն` ոչ մի սոխ ու սխտոր, օղի ու որևէ հաբ ի վիճակի չեն առհասարակ պաշտպանել որևէ ռեսպիրատոր վարակից և, մասնավորապես, գրիպից:

Սրանք բոլորը բավարարում են գլխավոր մենթալ պահանջմունքը` պետք է ինչ-որ բան անել: Այս բոլոր, այսպես կոչված, դեղերի հիմնական օգուտը հոգեթերապիան է:

Վարակի աղբյուրը միայն ու միայն մարդն է: Որքան քիչ մարդ, այնքան հիվանդանալու քիչ հնարավորություն: Այնպես որ, մի կանգառ ոտքով քայլելը կամ ավելորդ անգամ սուպերմարկետ չմտնելը բավականին լավ գաղափար է:

Դիմակը օգտակար բան է, բայց սպեղանի չէ: Ցանկալի է այն տեսնել հիվանդի դեմքին, եթե շուրջն առողջ մարդիկ են: Վարակն այն չի արգելակի, բայց կկանգնեցնի վարակով հատկապես հարուստ թքի կաթիլները: Առողջ մարդուն այն պետք չէ:

Հիվանդի ձեռքերը վարակի ոչ պակաս աղբյուր են, քան քիթն ու բերանը: Հիվանդը դիպչում է իր դեմքին, վարակն ընկնում է ձեռքերի վրա, հիվանդը ձեռք է տալիս շուրջը եղած տառացիորեն ամեն ինչին, հետո դուք եք այդ ամեն ինչին ձեռք տալիս, ու բարև, գրիպ: Ձեռք մի տվեք ձեր դեմքին: Ձեռքերը հաճախ լվացեք, ձեզ հետ միշտ ունեցեք խոնավ ախտահանող հիգիենիկ անձեռոցիկներ:

Հետևեք օդի որակին: Վիրուսի մասնիկները ժամերով պահում են իրենց ակտիվությունը չոր, տաք ու անշարժ օդում, բայց գրեթե վայրկենաբար քայքայվում են սառը, խոնավ ու շարժուն օդի մեջ:

Օդի օպտիմալ պարամետրերը փակ տարածությունում պետք է հետևյալը լինեն` ջերմաստիճանը` մոտ 20 ՞C խոնավությունը` 50-70%: Անպայման պետք է սենյակը միջանցիկ օդափոխել ու քայլել, որքան սիրտդ կուզի: Զբոսանքի ժամանակ վարակվել գործնականորեն հնարավոր չէ:

Վերին շնչուղիներում շարունակ լորձ է ձևավորվում: Այն ապահովում է տեղային իմունիտետի` լորձաթաղանթների գործունեությունը: Եթե լորձն ու լորձաթաղանթները չորանում են, տեղային իմունիտետի աշխատանքը խաթարվում է, վարակները համապատասխանաբար հեշտությամբ հաղթահարում են պաշտպանական արգելքը, և մարդը հիվանդանում է հավանականության բազմակի մեծ աստիճանով: Խոնավեցրեք լորձաթաղանթները:

Կարելի է դեղատնից գնել պատրաստի աղաջրի լուծույթ կամ ինքնուրույն պատրաստել հետևյալ բաղադրությամբ` 1 ճաշի գդալ սովորական սեղանի աղ՝ 1 լիտր եռացրած ջրի հաշվարկով:

Բուժման կանոնները` Ինչպես խուսափել վարակներից.

Տաք հագնվել է պետք, բայց միևնույն ժամանակ՝ սենյակը պետք է սառը և խոնավ լինի: Հաճախ լվացեք հատակը, խոնավեցրեք օդը, օդափոխեք սենյակը:

Խստիվ կերպով արգելվում է հիվանդին ուտել ստիպելը: Եթե ուտել է ուզում, ինչ-որ թեթև, ածխաջրածնային մի բան տվեք, հեղուկ:

Խմեք հնարավորինս հաճախ: Հեղուկի ջերմաստիճանը պետք է հավասար լինի մարմնի ջերմաստիճանին: Բացի ջրից, հարմար կլինեն կոմպոտները, մորսերը, թեյը, չամիչի ու ծիրանաչրի թուրմերը:

Քիթը հաճախակի պետք է լվանալ աղաջրի լուծույթներով:

Բերձր ջերմության դեպքում ընդունեք միայն պարացետամոլ կամ իբուպրոֆեն: Կատեգորիկ կերպով չի կարելի ասպիրին խմել:

Վերին շնչուղիների` քթի, կոկորդի, շնչափողի ախտահարման դեպքում ոչ մի խորխաբեր միջոց հարկավոր չէ: Դրանք միայն կուժեղացնեն հազը: Ստորին շնչուղիների` բրոնխների ու թոքերի ախտահարման ժամանակ ինքնաբուժումը տեղ չպետք է ունենա:

Վիրուսային ինֆեկցիաները չեն բուժվում հակաբիոտիկներով: Դրանք ոչ թե նվազեցնում, այլ ավելացնում են բարդությունների ռիսկը:

Տեղային կիրառության ու կուլ տալու համար նախատեսված բոլոր հակավիրուսային պրեպարատները չապացուցված արդյունավետությամբ դեղամիջոցներ են:

Հոմեոպատիան անվտանգ բան է, հոգեթերապիայի նման, երբ պետք է ինչ-որ բան անել:

կորոնավիրուս բուժում

Ե՞րբ է պետք բժիշկ

Միշտ: Բայց դա ռեալ չէ, դրա համար էլ թվարկենք իրավիճակները, երբ բժիշկ պետք է պարտադիր կերպով:

Հիվանդի վիճակի բարելավման բացակայությունը հիվանդության 4-րդ օրը:

Մարմնի բարձր ջերմաստիճան հիվանդության 7-րդ օրը:

Վատացում լավացումից հետո:

Վիրուսային հիվանդությունների ժամանակ չափավոր նշանների դեպքում վիճակի արտահայտված ծանրություն:

Մաշկի իզոլյացված կամ համակցությամբ գունատության, ծարավի, շնչարգելության, ինտենսիվ ցավի, թարախային արտադրության արտահայտություն:

Հազի ուժեղացում, դրա արդյունավետության նվազեցում: Խորը շունչը հանգեցնում է հազի նոպայի:

Մարմնի բարձր ջերաստիճանի դեպքում գործնականորեն չեն օգնում կամ շատ կարճ ժամանակով են օգնում պարացետամոլն ու իբուպրոֆենը:

Բժիշկ հրատապ ու պարտադիր է պետք հետևյալ դեպքերում`

Գիտակցության կորուստ:

Ցնցումներ:

Շնչառական անբավարարության նշաններ` դժվարացած շնչառություն, շնչարգելություն, հևոց, օդի պակասի զգացողություն:

Ինտենսիվ ցավ, ուր ասես:

Նույնիսկ կոկորդի չափավոր ցավը հարբուխի բացակայության դեպքում, որովհետև կոկորդի ցավն ու չոր քիթը հաճախ անգինայի մասին են խոսում, որը պահանջում է հակաբիոտիկ ու բժիշկ:

Նույնիսկ չափավոր գլխացավ` սրտխառնուքի համակցությամբ:

Պարանոցի այտուց:

Ցան, որը չի անցնում այն սեղմելիս:

Մարմնի ջերմաստիճանը 39 ՞C, որը չի սկսում իջնել ջերմիջեցնող միջոցի օգտագործումից 30 րոպե անց:

Մարմնի ջերմաստիճանի ցանկացած բարձրացում՝ ցնցումների ու մաշկի գունատության ուղեկցությամբ:

Կիսվել նյութով