Մամուլ

Աջակցությունը տրամադրվելու է ընտանիքում առկա մինչև 14 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար՝ 100.000-ական դրամի չափով

Աջակցությունը տրամադրվելու է ընտանիքում առկա մինչև 14 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար՝ 100.000-ական դրամի չափով

Վաղը՝ ամսի 10-ից, Սոցապ նախարարության կայքի այս հղումով կարող եք մուտքագրել դիմում

Սույն միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 14 տարեկան երեխա (2006 թվականի ապրիլի 1-ին կամ դրանից հետո ծնված երեխա) և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը՝

1) երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում.

2) ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսն 2020 թվականի մարտի 25-ի դրությամբ չի աշխատում կամ զրկված է ծնողական իրավունքներից, կամ մահացած է, կամ օրենքով սահմանված կարգով ճանաչվել է մահացած, կամ անհայտ կորած.

3) միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողներն ամուսնալուծված են) ազատվել է աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում:

Հրատապ դրամական աջակցությունը չի նշանակվում, եթե՝

1) աշխատանքից ազատված ծնողի համար 2020 թվականի հունվար և փետրվար ամիսներին հաշվարկված միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը (միջին ամսական աշխատավարձի չափը հաշվարկվում է ծնողի համար հունվար և փետրվար ամիսներին հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների հանրագումարը երկուսի բաժանելու միջոցով).

2) ծնողը 2020 թվականի մարտի 25-ի (ներառյալ) դրությամբ՝

ա. աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա, կամ

բ. հանդիսացել է անհատ ձեռնարկատեր և գործունեությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չէ:

Աջակցությունը տրամադրվում է միանվագ։

Աջակցությունը տրամադրվելու է ընտանիքում առկա մինչև 14 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար՝ 100.000-ական դրամի չափով: 

Աջակցության տրամադրման համար անհրաժեշտ չէ որևէ դիմումի ներկայացում: Աջակցության այս միջոցառման շահառուների տվյալները Սոցիալական ապահովության ծառայությանը փոխանցելու է Պետական եկամուտների կոմիտեն: 

Գումարը շահառուին վճարվելու է անկանխիկ եղանակով՝ բանկային փոխանցման միջոցով: Բանկն ընտրվելու է  պատահականության սկզբունքով (բացառությամբ, եթե շահառուն ներկայացրել է դրամական աջակցությունը համապատասխան համաձայնագիր կնքած այլ բանկի միջոցով վճարելու դիմում):

Կիսվել