Ազատ խոսք

Գիտեմ, այս խոսքերս շատերին են դաղելու, սակայն պետք է ասեմ․ Տարոն Չախոյան

Գիտեմ, այս խոսքերս շատերին են դաղելու, սակայն պետք է ասեմ․ Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Գիտեք, կա մեր հայրենակիցների մի տեսակ, որ 90-կանների կեսերից մինչև 2018-ը Հայաստանում թալանչիների իշխանությունների ստեղծված իրավիճակից ճարահատյալ արտագաղթել են, չեն պայքարել, իրենց ապրուստի և բարեկեցիկ կյանքի մասին մտածելով երկիրը լքել են, թողել են իրենց հայրենիքը…

Ես այս մարդկանց չեմ քննադատում դժվարին օրերին իրենց երկիրը լքելու, հանուն արդարության չպայքարելու և սեփական բարօրության մասին մտածելու համար…

Ես քննադատում եմ այն մարդկանց, ովքեր նախկին 2՝ թալանչի ռեժիմների պատճառով լքել են իրենց հայրենիքը, չեն պայքարել երկրի և պետականության համար, իսկ այսօր աշխարհի հեռավոր մի տաքուկ անկյունում նստած քննադատում են Հայաստանի հանրապետության այսօրվա՝ լեգիտիմ իշխանություններին…

Hayastan

Կներեք, սակայն դուք դրա անգամ բարոյական իրավունքը չունեք… երկրի մասին այդքան մտածող էիք, մնայիք երկրում, պաքյարեիք հանուն արդարության, հանուն ազգի, երկրի և պետության…

Գիտեմ, այս խոսքերս շատերին են դաղելու, սակայն…

Նախկին իշխանուլյան ռեժիմի պատճառով լքել եք երկիրը, մենք մնացինք… մնացինք, պայքարեցինք և հաղթեցինք… և այսօր երկրում ունենք լեգիտիմ իշխանություն, որին ժողովուրդն է ընտրել, որին փողոց դուրս եկած, արդարության համար օրերով փողոցում գիշերած քաղաքացին է ընտրել…

Մտածու՞մ եք ձեր երկրի, հայրենիքի մասին… հետ վերադարձեք, առավել ևս Այս դժվարին պահին, երբ երկրում չկան այլևս այն արատավոր երևույթները, որոնք իրենց հետ բերել էին նախկին թալանչիների ռեժիմները…

Վերադարձեք, ապրեք և շենացրեք երկիրը, տեր կանգնեք ձեր երկրին և դարձեք պահանջատեր…»:

Կիսվել նյութով