Մամուլ

Չաշխատող մայրերը ևս նպաստ են ստանալու

Չաշխատող մայրերը ևս նպաստ են ստանալու

Կորոնավիրուսի դեմ պայքարի 9-րդ ծրագրող չաշխատող մայրերը կարող են ստանալ նպաստ մեկ երեխային 26500 դրամի հաշվով: Այս մասին քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու չաշխատող մայրերը նպաստ չեն ստանում:

«Ծննդաբերության ժամանակ չաշխատող մայրերը նույնպես ստանում են մայրության նպաստ՝ 156 հազար դրամ: Մենք 2020-ի հունվարի 1-ից 30 հազար դրամով ավելացրել ենք այդ նպաստները:

Իսկ աշխատող մայրերը ստանում են նպաստ գործատուի միջոցով ՝ հղիության եւ ծննդաբերության 140 օր արձակուրդի համար:

Նաեւ հիփոթեքային արտոնյալ վարկերը լավ աշխատում են: 2019-ին 2017-ի համեմատությամբ 90 տոկոս աճ ենք ունեցել:

Նաեւ այն ծնողները, որոնք կորոնավիրուսի պատճառով մարտի 13-31-ը կորցրել են աշխատանք, կստանան 100 հազար դրամի նպաստ»,-ասաց վարչապետը:

Կիսվել