Մամուլ

Երբ կսկսվի թոշակների վճարման գործընթացը

Երբ կսկսվի թոշակների վճարման գործընթացը

Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից։

2020 թվականի ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից:

Միևնույն ժամանակ, հիշեցնենք,  որ հանրապետությունում  ապրիլ ամսվա կենսաթոշակների (նպաստների) կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում:

Բոլոր այն դեպքերում, երբ կենսաթոշակի (նպաստի) կանխիկ վճարումը հնարավոր չի լինի իրականացնել՝ շահառուի՝ հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի քաղաքացու հաշվառման հասցեի փոստային բաժանմունքներում՝  ապրիլի 10-ից սկսած՝ պահպանելով համաճարակի պայմաններում անվտանգության բոլոր կանոնները:

Կիսվել