ՄամուլՏեսանյութ

Օրական 3 տուփ սիգարետ ծխող մարդ եթե ունենանք, ինքը պոտենցիալ չփրկվող պացիենտ կլինի. Արսեն Թորոսյան (Տեսանյութ)

Օրական 3 տուփ սիգարետ ծխող մարդ եթե ունենանք, ինքը պոտենցիալ չփրկվող պացիենտ կլինի. Արսեն Թորոսյան

Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, կառավարության արտահերթ նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսով վարակվածների վերաբերյալ տարիքային վիճակագրությանը:

«Եթե օրական 3 տուփ սիգարետ ծխող 30 տարեկան մարդ ունենանք, ինքը պոտենցիալ չփրկվող պացիենտ է և երիտասարդ մահ կունենանք:

Օրինակ, հարևաններից մեկի մասին կային չճշտված տվյալներ, որ արհեստական օդափոխության սարքերի վրա կան բավական մեծ թվով 40-ից ցածր անձինք, պետք է պարզել այդ անձանց առողջական պատկերը:

Եթե իմ ասած իմ ասած տարբերակն է, այսինքն ոչ առողջ ապրելակերպ են վարել, իրենք պոտենցիալ ռիսկի տակ են: Հետևաբար չի կարելի ասել, որ բոլոր երկրներում այդպես կլինի»:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով