ՄամուլՏեսանյութՔաղաքականություն

Սա էլ արդեն երկրորդ անգամն եմ զգուշացնում, այլևս նման բան չկրկնվի․ Փաշինյանը բարկացավ (Տեսանյութ)

Սա էլ արդեն երկրորդ անգամն եմ զգուշացնում, այլևս նման բան չկրկնվի․ Փաշինյանը բարկացավ

Կառավարության նիստում քննարկվում էր քաղաքաշինության կոմիտեին 26 մլն դրամ հատկացնելու հարցը։ Գումարը նախատեսվում է ծախսել մոդուլային տեսակի մանկապարտեզի նախագծի մշակման և փորձաքննության ծառայության համար։

Նիկոլ Փաշինյանը զայրացավ այն բանի համար, որ քաղաքաշինության կոմիտեն իրեն հատկացված միջոցներն ամբողջությամբ չի ծախսելու, տարեվերջում թերակատարում է ունենալու, և վերոնշյալ չափով գումար է լինելու ավելցուկ։ Եվ, նրա խոսքով, անհրաժեշտություն չկա այս պահին այդ 26 մլն դրամը կոմիտեին տրամադրելու, քանի որ գուցե այլ տեղում ավելի արդյունավետ է այս պահին ծախսելը։

«Գործնականում մենք ամեն շաբաթ այս խնդրին անդրադառնում ենք, ինչքա՞ն կարելի է նույն բանի մասին անընդհատ ասել: Մի անգամ ասվում է, կամ պետք է արվի, կամ լինի հիմնավորումը, որ սա այն դեպքն է, որ հանձնարարության տրամաբանության մեջ է: Ուրիշ տարբերակ չկա:

Հանձնարարականը, որ տրվում է, պետք է կատարվի, կամ էլ պետք է հիմնավորում լինի, որ դա հնարավոր չէ կատարել: Բանավոր խոսակցությունները դադարեցրեք:

Այսպես չի լինի: Սա էլ արդեն երկրորդ անգամն եմ զգուշացնում: Ես ստիպված հրապարակային եմ իմ հանձնարարականներին վերադառնում: Այլևս նման բան չկրկնվի: Որտեղ կրկնվեց նման դեպք, ես ստիպված եմ լինելու միջոցներ ձեռնակել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կիսվել