Շոու-բիզնես

«Թող այս պանդեմիան լինի ահազանգ սթափվելու…». Սարգիս Գրիգորյան

«Թող այս պանդեմիան լինի ահազանգ սթափվելու…». Սարգիս Գրիգորյան

Դերասան, հաղորդավար Սարգիս Գրիգորյանը իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել կնոջ Մանո Գրիգորյանի հետ և լուսանկարին կից գրառում կատարել՝

Սարգիս Մանո Գրիգորյաններ

««Չկա չարիք առանց բարիք» այս թևավոր խոսքն ունի մեծ ճշմարտություն…

Այսպիսի պահերը մեսիջներ են՝ ուղղված մեր գործած մեղքերն ըմբռնելու, այդ մեղքերի թողության ճանապարհն ընտրելու և վերջապես վերադառնալու աստծո դաշտ՝ դա է.

Սիրո, հարգանքի, միմիանց հանդեպ հոգատար լինելու և ներողամտության լուսավոր ու հաղթանակի տանող ճանապարհը…

Մենք պարտավոր ենք դասեր քաղել գործած սխալներից՝ դրանք են. Ատելություն, վիրավորանք, անարգանք, սև, սպիտակ, դավաճանություն և այսպես շարունակ…

Համոզված եմ, որ այս հրեշավոր սխալների համար է մարդը հեռացել իր առաքելությունից ու ստացել՝ վախ, սարսափ, սթրես, անորոշություն, հիվանդագին կասկածներ ու լավատեսության բացակայություն և այդպես շարունակ…

Կարծում եմ նույնիսկ դպրոց չհաճախած մարդուն պարզ է, որ այս վիրուսին հնարավոր է հաղթել միայն միասնակամ լինելու՝ իրար հարգելու, վստահելու, միմիանց լսելու, առողջ բանավիճելու, սեփական ամբիցիաները զսպելու շնորհիվ…

Մեր բժիշկներն, անկախ իրենց կուսակցական լինելուց՝ մի կողմ դնելով անձնական շահը՝ վտանգելով իրենց կյանքն օգնում ենք նաև նրանց, ովքեր միգուցե սոց. ցանցերում չարախոսել, անիծել են՝ այդ բժշկի կարծիքն ու համոզմունքը ոտնատակ տվել, վիրավորել ընտանիքին ու սրբությունները …

Հիմա պատրաստ եք չէ ասել Շնորհակալություն ու դարձնել այդ բժշկին Ձեր կնքահայրը…

Թող այս պանդեմիան լինի ահազանգ սթափվելու ու հասկանալու որ ԴՈՒ ՀԱՅ ՄԱՐԴ եթե ուզում ես երջանկություն, բարեկեցություն, ջերմություն, հարգանք, սեր, ուրեմն պարտավոր ես վարվել դիմացինիդ հետ նույն կերպ…

Հ.Գ. Հատուկ Շնորհակալություն բոլոր բժիշկներն ու նաև այն մարդկանց՝ ովքեր բժիշկների հետ կողք կողքի պայքարում ենք այս վիրուսի դեմ»:

Կիսվել էջում