Ղազախստանը հայտարարեց արտակարգ դրություն
Ղազախստանը հայտարարեց արտակարգ դրություն
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հրամանագիր է ստորագրել, որով մարտի 16-ից ամբողջ հանրապետության տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել կորոնավիրուսի տարածման պատճառով:
Ղազախստանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ երկրում կորոնավիրուսով վարակվածության 8 դեպք է արձանագրվել։
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 156․400-ի, իսկ մահվան դեպքերը 5833 են: Հայաստանում այս պահի դրությամբ պաշտոնապես արձանագրված է 23 դեպք։