Մամուլ

Էջմիածնեցի աշակերտներին մեկուսացրել են Ծաղկաձորի ԵՊՀ հանգստյան տանը

Էջմիածնեցի աշակերտներին մեկուսացրել են Ծաղկաձորի ԵՊՀ հանգստյան տանը

Վաղարշապատի Խաչատուր Աբովյանի անվան N 4 հիմնական դպրոցի աշակերտներին և ծնողներին մեկուսացրել են Ծաղկաձորում գտնվող՝ Երևանի պետական համալսարանի հանգստյան տանը:

Հիշեցնենք, որ մեկուսացվել են դասարանի բոլոր աշակերտները և 5 ուսուցիչ, որոնք որ դաս են տվել վարակված երեխայի հաճախելու օրերին: Մեկուսացվել են նաև յուրաքանչյուր երեխայից մի ծնող։

Կորոնավիրուսով վարակված աղջիկ երեխան մի քանի օր է, ինչ մեկուսացված է: Դրանից հետո մեկուսացվել էր նաեւ նրա կողքին նստող աշակերտը:

Կիսվել էջում