Ազատ խոսք

«Վիրուսը բերեց, բաց թողեց մարդկանց շրջանում, հիմա իր ամրոցում առանձնացել ու արձակուրդն է վայելում». Միհրան Հակոբյան

«Վիրուսը բերեց, բաց թողեց մարդկանց շրջանում, հիմա իր ամրոցում առանձնացել ու արձակուրդն է վայելում». Միհրան Հակոբյան

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ամբողջ աշխարհը կորոնավիրուսի պանդեմիայի դեմ քայլեր էր ձեռնարկում, կարանտիններ սահմանում, փակում սահմաններ, քաղաքներ ու մի ողջ պետություններ մեկուսացնում և մինիմալի հասցնում արտաքին աշխարհի հետ շփումները, իսկ պողոսների վատչապետն ու խղճուկների իր թիմը մինչև երեկ «կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա» ասելով, հեգնելով, ոչ մի պրոֆիլակտիկ միջոց չձեռնարկելով ու ոչինչ չանելով՝ զանգվածային միջոցառումներ էր կազմակերպում, փողոցում «ռաստ եկած» առաջին իսկ մարդուն բրեժնևյան համբույրներ պարգևում:

Հիմա էլ ամենավերջին մորթապաշտի նման փախել է Սևան ու ընտանիքի հետ մեկուսացել: Այսինքն՝ ոչ մի բանի ունակների իր խմբակով ոչինչ չձեռնարկելով, մատը մատին չտալով՝ վիրուսը բերեց, բաց թողեց մարդկանց շրջանում, հիմա իր ամրոցում առանձնացել ու արձակուրդն է վայելում: Միրզոյան Արարատի բառերով ասած՝ է՞ս չեք, արա…

Հ.Գ. Մեկ-մեկ Երևանի քաղաքապետ Կարգինի Հայկոյին զանգեք, վախից լեղապատառ եղած չլինի»:

Կիսվել