ՄամուլՏեսանյութ

Էջմիածնի Գայանե եկեղեցում այսօր մի քանի հարսանիք է եղել (Տեսանյութ)

Էջմիածնի Գայանե եկեղեցում այսօր մի քանի հարսանիք է եղել

Չնայած կորոնավիրուսի տարածմանը՝ Էջմիածնի եկեղեցիներում այս օրերին շարունակվում են զանգվածային արարողություններ անցկացվել։

Թեև կորոնավիրուսը քաղաքում տարածվել է նշանադրության արարողությունից, և քաղաքապետ Դիանա Գասպարյանը կոչ էր արել խուսափել զանգվածային միջոցառումներից, բնակիչները հիմնական չեն հետաձգում նախատեսված հարսանիքները։

NEWS.am-ի տեղեկություններով՝ թե նախօրեին, թե այսօր մի քանի պսակադրության արարողություններ են անցկացվել Սուրբ Գայանե եկեղեցում։ Մկրտության արարողությունները նույնպես կայացել են ըստ նախատեսվածի։

Այս պահին Հայաստանում կորոնավիրուսով վարակված է 18 անձ կա, նրանցից 11-ը Էջմիածնեցի հայտնի նշանդրեքին առնչվող անձիք են։

Share