Մամուլ

Ռուսական անձնագիր ունեցող ՀՀ քաղաքացիները մնացել են վրաց-հայկական սահմանին և չեն կարողանում մուտք գործել Հայաստան

Ռուսական անձնագիր ունեցող ՀՀ քաղաքացիները մնացել են վրաց-հայկական սահմանին և չեն կարողանում մուտք գործել Հայաստան

Shamshyan.com-ն ահազանգ է ստացել իր ընթերցողներին, ովքեր բարձրաձայնում են հայ-վրացական սահմանին ՌԴ անձնագիր ունեցող քաղաքացիների՝ Հայաստան մուտքի արգելքի մասին:

«Երեկվա որոշմամբ, որով ասօր առավոտյան փակվեց հայ-վրացական սահմանը, դրանից ելնելով մի իրավիճակ է ստեղծվել հայ-վրացական սահմանին, մեր հայրենակիցները, ովքեր ՌԴ քաղաքացիներ են, արդեն ճանապարհին են գտնվում դեպի Հայաստան, նրանք 1000 կմ-ից ավել եկած են եղել արդեն, բախվել են մի իրողության, որ վրաց-հայկական սահմանը չեն կարողանում հատել, քանի որ սահմանը փակվել է, չեն կարողանում մտնել Հայաստանի տարածք:

Խոսքը Ռուսաստանի դաշնության կարմիր անձնագիր ունեցող հայերի մասին է: Եթե նրանք հայկական անձնագիր ունենային, կարող էին մուտք գործել Հայաստան, քանի որ կհամարվեին Հայաստանի քաղաքացի և գուցե նրանք վերադառնում էին Հայաստան»,- ասաց ահազանգած քաղաքացին, նշելով, որ Ռուսաստանից Հայաստան ժամանած քաղաքացիները չգիտեն ինչ անեն, մնացել են Վրաստանի սահմանին անորոշ կանգնած.

«Համապատասխան մարմինները կարող են ինչ-որ որոշում կայացնեն, էս մարդկանց դրության մեջ էլ մտնեն, որ այս անորոշ վիճակից դուրս գան: Առավոտ ժամը 8-ից սահմանը փակվել է, այդ մարդիկ հասել են մի ժամ ուշացումով: Ամեն մեկը տարբեր մեքենաներով են, ովքեր կարմիր անձանագրեր ունեն, մնացել են սահմանին:

Թող դա ասեին ռուս-վրացական սահմանին, ու այս մարդիկ կամ հետ կդառնային դեպի Ռուսաստան, կամ մի քիչ արագ կգային: Կատարվածի մասին ահազանգած քաղաքացին տեղեկացրել է նաև Վրաստանում ՀՀ դեսպանատանն ու արտաքին գործերի նախարարությանը: Սակայն որևէ կոնկրետ պատասխան չի ստացել:

Կիսվել