«Բժիշկը չբացառեց, որ մոտս կարող է կորոնավիրուս լինել»․ լրագրող Թագուհի Ասլանյան
«Բժիշկը չբացառեց, որ մոտս կարող է կորոնավիրուս լինել»․ լրագրող Թագուհի Ասլանյան
Լրագրող Թագուհի Ասլանյանը գրում է. «Ընկերներ ջան, շնորհակալ եմ, որ անհանգստացած եք իմ առողջությամբ, քանի որ շատերն էին խնդրել գրեմ վիճակիս մասին, բոլորիդ առանձին չգրեմ, այստեղ եմ գրում: Խայտառակ վիճակ է, պետք է փաստեմ ու ես անորոշ վիճակով եկել եմ տուն, քանի որ այսօր, համաշխարհային պանդեմիայի պայմաններում, պոլիկլինիկայում միայն հերթապահ բժիշկն է, ռենտգենը չի գործում, և ինձ երկու օրով տուն ուղարկեցին, մինչև երկուշաբթի կաբինետը կբացեն:
Թոքերումս բժիշկը խնդիր տեսավ, կոշտացումներ, բորբոքված կոկորդ, փառակալած լեզու ու այդպես մի երկու դեղ գրել գրելով ուղարկեց տուն: Հիմա խուճապահար պատրաստվում եմ գնալ մասնավոր հիվանդանոց ռենտգենի:
Մարդուն թողել են իր հույսին ու սոցիալական պատասխանատվության մասին են խոսում: Բժիշկը չբացառեց, որ մոտս կարող է այդ թագավարակը լինել ու առանց ջերմության անցնել, հուսադրեց, թե ջահել եմ, ոտքի վրա էլ կարող եմ տանել, իսկ որ պոտենցիալ վարակակիր եմ, ոչինչ էլի:
Քիչ չէր շունչս կտրվում, հիմա օդը չի հերիքում այս վիճակից: Ավելի ուշ կգրեմ նաև Իտալիայից վերադարձած պացիենտի մասին, որն առանց դիմակի եկել էր պոլիկլինիկա, քանի որ նրան ոչ ոք ճիշտ չէր ուղղորդել: Աստված մեզ օգնական: Առողջ եղեք»։