Աշխարհ

Քոնոր Մաքգրեգորի մորաքույրը մահացել է կորոնավիրուսից

Քոնոր Մաքգրեգորի մորաքույրը մահացել է կորոնավիրուսից

Խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Քոնոր Մաքգրեգորի մորաքույրը մահացել է կորոնավիրուսից, այս մասին մարզիկը հայտնել է ինստագրամի իր էջում: 31-ամյա մարզիկը պատմել է, որ մորաքրոջ մահվան մասին մի քանի օր առաջ է իմացել Դուբլինի ստուդիաներից մեկում գտնվելու ժամանակ, որտեղ պատրաստվում էր նվիրատվության մասին հայտարարել:

«Իռլանդիա, դու զարմանահրաշ երկիր ես: Ես հավատում եմ, որ այս վիրուսը կհաղթահարվի: Իմ խեղճ մորաքույր… Այդ հիմար, անիծված վիրուսը… Ի՞նչ է տեղի ունենում»,- գրել է Մաքգրեգորը:

Մաքգրեգորը նաև վիրուսով չվարակվելու համար հորդորել է բոլորին պահպանել դեմքի և ձեռքերի հիգիենան:

Կիսվել էջում