Մամուլ

Մեր բոլոր ջանքերը ներդնելու ենք ընտանիքի աջակցման հարցում. Լոռու մարզպետը՝ կուրթանեցի երիտասարդի մասին

Մեր բոլոր ջանքերը ներդնելու ենք ընտանիքի աջակցման հարցում. Լոռու մարզպետը՝ կուրթանեցի երիտասարդի մասին

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի ընկերներ, կուրթանեցի երիտասարդի պատմություն հետ կապված ուզում եմ նշել, որ առկա խնդիրների ու դրանց հնարավոր լուծումների մասին հնարավոր է խոսել միայն խնդրի ամբողջական բարձրաձայնման ու լիարժեք ուսումնասիրության արդյունքում, ինչով և ներկայումս զբաղված է Լոռու մարզպետարանի աշխատակազմը:

Առողջական, սոցիալական, բնակապահովման, աշխատանքի խնդիրներ…Սրանք խնդիրներ են, որոնք այս ընտանիքում կուտակվել են վերջին մի քանի տասնամյակների ընթացում:

Այդուհանդերձ, անկախ ամեն ինչից, երիտասարդի ընտանիքի տարաբնույթ խնդիրների համապարփակ ուսումնասիրությունից հետո մենք առաջիկայում կներկայացնենք նաև ընդհանրական արդյունքներն ու հնարավոր լուծումները:

Մեր բոլոր ջանքերը ներդնելու ենք ընտանիքի աջակցման հարցում, փոխադարձորեն ակնկալելով նաև ընտանիքի անդամների գործուն քայլերը՝ մեր ջանքերը մեկտեղելու ու տեսանելի արդյունքների հասնելու համար»:

Կիսվել