Մամուլ

Արմեն Թավադյանին դիմավորեցին ծափահարություններով (տեսանյութ)

Արմեն Թավադյանին ազատեցին, նրան դիմավորեցին ծափահարություններով

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը քիչ առաջ դուրս եկավ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։

Թավադյանը փաստաբանների ուղեկցությամբ դուրս եկավ շենքից։ Նրան աջակիցները ծափահարություններով դիմավորեցին։

Այսօր՝ մարտի 11-ին, Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ որոշում կայացրեց Արմեն Թավադյանին ազատել կալանքից։

Ալեքսանդր Ազարյան

Լրագրողների հետ զրույցում Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ բողոքը բավարարելու պատճառը եղել է հիմնավոր կասկածի բացակայությունը։

Թավադյանի գործով նախաքննությունն ավարտվել է, դեռևս մեղադրական եզրակացությունը չի կազմվել։

Կիսվել էջում