Երեխային մահացած վիճակում հայտնաբերել է մայրը. ընտանիքի միակ երեխան էր. մանրամասներ 7 ամսական երեխայի մահվան դեպքից
Երեխային մահացած վիճակում հայտնաբերել է մայրը. ընտանիքի միակ երեխան էր. մանրամասներ 7 ամսական երեխայի մահվան դեպքից
Դեռևս նախնական վարկած չկա, թե ինչու է մահացել երեխան։ Այս մասին այսօր Bavnews.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզ Մելիքգյուղ համայնքի ղեկավար Դերենիկ Շահբազյանը։
«Գիշերը մի քիչ հիվանդ է եղել, երևի հետ է տվել, ասում են դրանից է եղել։ Դեռ դին չեն բերել, վերջնական պատճառը դեռ չեն հայտնել»,- ասաց համայնքապետը։
Շահբազանը նշեց, որ երեխան ընտանքի առաջնեկն էր.
«Երիտասարդ ընտանիք են, առանձին են ապրում, առաջնեկն էր։ Ֆինանսական խնդիրներ չունեն։ Երեխային մահացած վիճակում հայտնաբերել է մայրը։ Վաղը երևի տեղի կունենա հուղարկավորությունը»։