Մամուլ

Երեխային մահացած վիճակում հայտնաբերել է մայրը. ընտանիքի միակ երեխան էր. մանրամասներ 7 ամսական երեխայի մահվան դեպքից

Երեխային մահացած վիճակում հայտնաբերել է մայրը. ընտանիքի միակ երեխան էր. մանրամասներ 7 ամսական երեխայի մահվան դեպքից

Դեռևս նախնական վարկած չկա, թե ինչու է մահացել երեխան։ Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզ Մելիքգյուղ համայնքի ղեկավար Դերենիկ Շահբազյանը։

«Գիշերը մի քիչ հիվանդ է եղել, երևի հետ է տվել, ասում են դրանից է եղել։ Դեռ դին չեն բերել, վերջնական պատճառը դեռ չեն հայտնել»,- ասաց համայնքապետը։

Շահբազանը նշեց, որ երեխան ընտանքի առաջնեկն էր.

«Երիտասարդ ընտանիք են, առանձին են ապրում, առաջնեկն էր։ Ֆինանսական խնդիրներ չունեն։ Երեխային մահացած վիճակում հայտնաբերել է մայրը։ Վաղը երևի տեղի կունենա հուղարկավորությունը»։ 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով