Ո՞ր մթերքներից է պետք հրաժարվել հոդացավերի դեպքում
Ո՞ր մթերքներից է պետք հրաժարվել հոդացավերի դեպքում
Հոդերի ցավի պատճառ կարող է դառնալ վնասվածքը, ինչպես նաև որոշ հիվանդություններ։ Ցավից ազատվելու համար շատերս օգտագործում ենք տարբեր քսուքներ։
Սակայն այս միջոցները ոչ միշտ են արդյունավետ լինում։ Այդ միջոցների թերապևտիկ ազդեցությունը մեծացնելու համար հարկավոր է հատուկ դիետա պահել։
Հոդացավեր ունեցող մարդկանց բժիշկները խորհուրդ են տալիս հրաժարվել հետևյալ մթերքներից.
Կաթնամթերք
Կաթնամթերքի բաղադրության մեջ առկա սպիտակուցը մեծ տարիքում շատ դժվար է մարսվում։
Այս մթերքից ամբոջովին հրաժարվել հարկավոր չէ, ուղղակի պետք է կրճատել օգտագործման չափաքանակը։ Այն կօգնի հասկանալ, թե որքան մեծ է կաթնային սպիտակուցի դերը հոդերի բորբոքման գործընթացում։
Աղ
Աղը օրգանիզմում հեղուկի պահպանման պատճառ է դառնում, ինչն էլ բարձրացնում է զարկերակային ճնշումը։
Հոդերի լավ աշխատելու համար հարկավոր է պահպանել աղ-ջրային հավասարակշռությունը, այդ պատճառով ցանկալի է կրկնակի կրճատել աղի օգտագործումը։
Շաքար
Ժամանակակից աշխարհում մարդը մեծ քանակությամբ շաքարավազ է օգտագործում։ Այս մթերքը բորբոքման պատճառ է դառնում, քանի որ համագործակցում է սպիտակուցների և ճարպերի հետ։
Բացի այդ՝ շաքարավազն արագացնում է ծերացման գործընթացը։ Հնարավորության դեպքում ամբողջովին հրաժարվեք շաքարի օգտագործումից։ Այն փոխարինեք մրգերով և մեղրով։