Օգտակար

Օրը մեկ բանան ուտելով կարելի է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների առաջացումը

Օրը մեկ բանան ուտելով կարելի է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների առաջացումը

Բանանը գուցե ամենահրաշալի միրգն է: Միջինում մեկ բանան պարունակում է մոտավորապես 100 կալորիա: Այն հարուստ է սննդարար նյութերով, վիտամիններով և հանքանյութերով:

Բանանն օգտակար է առողջության համար, քանի որ պարունակում է սպիտակուցներ, վիտամինների մեծ պաշար։

Բանանը սննդարար նյութերի քանակությամբ լավագույն մրգերից մեկն է: Այն պարունակում է մեծ քանակությամ վիտամիններ ու հանքանյութեր, այդ թվում կալիում, կալցիում, մագնեզիում, մանգան, երկաթ, ֆոլատներ, նիացին, ռիբոֆլավին ու վիտամին B6:

Բանանը պարունակում է ավելի շատ կալիում քան սննդատեսակների 76 տոկոսը։

Բանանում պարունակվող Е վիտամինը բարելավում է մաշկի վիճակը և այն դարձնում ավելի հարթ:

դեմքի մաշկ

Բանանի մեջ պարունակող կարոտինն իր հերթին դանդաղեցնում է ծերացման գործընթացները:

Նրանում պարունակվող նյութերն օգտակար են նաև մազերի առողջության համար և ազատում են պզուկներից:

Բանանն օգտակար է հղիներին, քանի որ նվազեցնում է առավոտյան սրտխառնոցի զգացողությունը և հավասարակշռում արյան մեջ շաքարի մակարդակը:

Որքան դեղնավուն է բանանը, այնքան ավելի շատ է դրա մեջ շաքարը, ուստի ովքեր ուզում են նիհարել, ավելի լավ է՝ չհասած միրգը նախընտրեն:

Սակայն անսովորությունից կանաչ բանան կարող է որովայնի փքվածություն առաջացնել: Այդ պատճառով պետք չէ միանգամից երկու բանանից ավել ուտել:

բանան

Բանան պարունակում է այնպիսի տարրեր, որոնք վերացնում են ստամոքսի խոց առաջացնող բակտերիաները:

Բանանի օգտակար հատկանիշները թվարկելուց հետո պարզ է, որ այն առողջ դիետայի լավագույն տարբերակներից մեկն է:

Հետազոտություններից մեկի համաձայն՝ բանանի մշտական օգտագործումը կարող է նվազեցնել երիկամների մեջ չարորակ նորագոյացությունների հավանականությունը 40%-ով:

Բանան օգնում է թեթևացնել ցավը նախադաշտանային համախտանիշի դեպքում, ինչպես նաև հենց դաշտանի շրջանում նվազեցնում է արյունահոսությունը` օրգանիզմին թույլ չտալով չափից շատ երկաթ կորցնել:

Բանանն օգտակար է տեսողության, ինչպես նաև, ոսկորների ամրության համար:

Այդ իսկ պատճառով բժիշկները խոհուրդ են տալիս հատկապես երեխաների սննդակարգում օրական 1 բանան ներառել:

Օրը մեկ բանան ուտելով կարելի է բարձրացնել տրամադրությունը, նվազեցնել սրտանոթային հիվանդությունների առաջացումը: Բանանը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը և ամրացնում սիրտը:

Բանանն էներգիայի մեծ աղբյուր է, այդ իսկ պատճառով մարզիկները շատ բանան են օգտագործում:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am

Կիսվել