Այսօր հայ երգիչ Արամ Ասատրյանի ծննդան օրն է
Այսօր՝ մարտի 3-ին, հայ երգիչ, երգահան, գուսան և կոմպոզիտոր Արամ Ասատրյանի ծննդան օրն է։
Արամ Ասատրյանը ծնվել է Վաղարշապատում, Արևմտյան Հայաստանից տեղափոխված փախստականների ընտանիքում։
Մանուկ հասակից սկսել է զբաղվել երաժշտությամբ, սակայն հայտնի է դարձել 1980-ական թվականների կեսերից։ 1985 թվականին Լևոն Աբրահամյանի, Խաչիկ Սահակյանի, Սուրեն Գասպարյանի և Սիմոն Սիսոյանի հետ միասին ստեղծել է սեփական խումբը։
Հայրենասիրական և սիրային երգերով ելույթներ էր ունենում Արցախյան պատերազմի մասնակիցների համար։
Ելույթներով հանդես էր գալիս Ասիայում, Եվրոպայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և արաբական երկրներում։ Ավելի քան 500 երգերի հեղինակ է։
2003 թվականին ՀՀ Մշակույթի նախարարությունը Արամ Ասատրյանի գործութնեությանը պարգևատրել է «Գուսան» պատվավոր տիտղոսով։
Արամ Ասատրյանը ունեցել է երեք զավակ և մեկ դուստր՝ Արտաշես, Տիգրան, Սեդրակ (վախճանվել է) և Զվարթ Ասատրյաններ։
Արամ Ասատրյանը մահացել է 2006 թվականի նոյեմբերի 7-ին։