ՄշակույթՇոու-բիզնես

Այսօր հայ երգիչ Արամ Ասատրյանի ծննդան օրն է

Այսօր՝ մարտի 3-ին, հայ երգիչ, երգահան, գուսան և կոմպոզիտոր Արամ Ասատրյանի ծննդան օրն է։

Արամ Ասատրյանը ծնվել է Վաղարշապատում, Արևմտյան Հայաստանից տեղափոխված փախստականների ընտանիքում։

Մանուկ հասակից սկսել է զբաղվել երաժշտությամբ, սակայն հայտնի է դարձել 1980-ական թվականների կեսերից։ 1985 թվականին Լևոն Աբրահամյանի, Խաչիկ Սահակյանի, Սուրեն Գասպարյանի և Սիմոն Սիսոյանի հետ միասին ստեղծել է սեփական խումբը։

Հայրենասիրական և սիրային երգերով ելույթներ էր ունենում Արցախյան պատերազմի մասնակիցների համար։

Ելույթներով հանդես էր գալիս Ասիայում, Եվրոպայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և արաբական երկրներում։ Ավելի քան 500 երգերի հեղինակ է։

2003 թվականին ՀՀ Մշակույթի նախարարությունը Արամ Ասատրյանի գործութնեությանը պարգևատրել է «Գուսան» պատվավոր տիտղոսով։

Արամ Ասատրյանը ունեցել է երեք զավակ և մեկ դուստր՝ Արտաշես, Տիգրան, Սեդրակ (վախճանվել է) և Զվարթ Ասատրյաններ։

Արամ Ասատրյանը մահացել է 2006 թվականի նոյեմբերի 7-ին։

Կիսվել նյութով