Ինչպիսի օգտակար հատկություններ ունի ձուն
Ինչպիսի օգտակար հատկություններ ունի ձուն
Ձուն երբեք հզոր սննդամթերք չի համարվել, սակայն այն, անկասկած, արժանի է ադպիսին համարվելուն։ Ձվերը շատ օգտակար են և իրենց մեջ բազում օգտակար նյութեր են պարունակում։
Դրանցից շատերը չեն մտնում այսպես ասած ամերիկյան դիետայի մեջ։ Անհրաժեշտ քանակությամբ սպիտակուց, երկաթ և հակաօքսիդանտներ ստանալու համար հարկավոր է շատ ձու ուտել։
Ձուն շատ օգտակար է, և դուք պետք է այն ուտեք ամեն օր։
Կարգավորում է արյան մեջ խոլեստերինի քանակը
Խոլեստերինն առողջության հետ կապված մի շարք խնդիրների պատճառ կարող է դառնալ։ Կա խոլեստերինի լավ և վատ տեսակ։ Այն իր մեջ պարունակում է լավ տեսակը։
Բարձրացնում է իմունիտետը
Ամեն օր ձու օգտագործելով դուք կխուսափեք վարակներից և մի շարք հիվնդություններից։
Նվազեցնում է սրտային խնդիրների հավանականությունը
Վնասակար խոլեստերինի մոլեկուլները մնում են զարկերակի պատերին և աթերոսկլերոզի պատճառ են դառնում։ Ձուն նվազեցնում է սրտային հիվանդությունների զարգացման հավանականությունը։
Բարելավում է դեմքի գույնը, մազերի և մաշկի առողջությունը
B2, B5 և B12 վիտամինները շատ կարևոր են մազերի, մաշկի և աչքերի համար։ Այս վիտամինները շատ մեծ նշանակություն ունեն երիկամների և ուղեղի ֆունկցիոնալության համար։
Տեսողություն
Լյուտեինը և զեակսանտինը նվազեցնում են տարիքային մակուլյարային դեգեներացիայի և կատարակտի հավանականությունը։ Այս երկուսը կուրության և տեսողական հիվանդությունների հիմնական պատճառներն են համարվում։
Քաշի կորուստ
Այն ձեզ համար ամենաճիշտ սնունդն է, քանի որ այն հալեցնում է ճարպը և այրում է ավելորդ կիլոգրամները։
Սթրես և անհանգստություն
Ձվի մեջ առկա ամինաթթուները հոգեկան առողջության վրա մեծ ազդեցություն կարող են ունենալ։ 2004 թվականին իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ սերոտոնինը նվազեցնում է անհանգստությունը և սթրեսը։