Ազատ խոսք

«Հանրաքվեի ԱՅՈ-ի երգը մի կերպ լսեցի»․ Ստեփան Դանիելյան

«Հանրաքվեի ԱՅՈ-ի երգը մի կերպ լսեցի»․ Ստեփան Դանիելյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

««Ասում եմ այո» հանրաքվեի ԱՅՈ-ի երգը մի կերպ լսեցի, քանի որ երգն ունի քարոզչական նշանակություն և այն, որքան հասկացա, ԱՅՈ-ի շտաբի կողմից է հաստատվել։

Երգի որակը և կատարումը թողնում եմ երաժիշտները գնահատեն (չնայած դա գնահատելու համար պետք էլ չի երաժիշտ լինել, ամեն ինչ առանց դրա էլ է պարզ), կենտրոնանանք բովանդակության վրա՝ քաղաքական առումով։

Կարճ ասած, քաղաքական բովանդակություն չկա, կա ընթագիտակցության վրա ազդելու փորձ. հեղափոխություն, նվաճած ազատություն, պատժել հակահեղափոխականներին, մեր աննման առաջնորդի ոտանավորներից գողտրիկ կտորներ՝ անձնավորելու համար ու էլ ոչինչ։

Պրիմիտիվիզմ, հանրաքվեի նպատակի անհասկանալիություն ու ևս մի հատ հեղափոխություն անելու հավակնություն։

ԱՅՈ-ի թեման բացահայտված չէ, ինչի համար «երգչին» պետք էլ չի մեղադրել, անգամ հանրաքվեի հեղինակներին դա չի հաջողվել անել։

Մի խոսքով, «հեղափոխության» գաղափարական չկայացվածությունը ցուցադրող հաջողված փորձ»։

Կիսվել նյութով