ԱշխարհՄամուլ

Գերմանական մեսիջը՝ Փաշինյանի՞ն․ «Հրապարակ»

Գերմանական մեսիջը՝ Փաշինյանի՞ն

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս համացանցում շրջանառվող «լուսանկար-հիթը», որտեղ Մյունխենում գտնվող Նիկոլ Փաշինյանը Մոլդովայի նախագահ Դոդոնի հետ հանդիպմանը զարմացած նայում է իր ձեռքի գրիչին ու կարդում «ֆիրման», նույն «Կառլոֆֆ» ֆիրմայից է, որը նրան նվիրել էր Հրայր Թովմասյանը։

«Չեմ կարծում, որ զուգադիպություն է, քաղաքականության մեջ մանրուքներ չկան, մի մոռացեք, որ Հրայրը երկար ժամանակ համագործակցել է Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության` GIZ-ի փորձագետ է եղել, այցելել է Գերմանիա, 2019-ին Գերմանիայի ՍԴ նախագահն էր Հայաստանում, ընդունեց նաեւ Նիկոլ Փաշինյանը»,- պատմեց մեր աղբյուրը:

Կարծում եք` գերմանական կողմը մեսի՞ջ էր փոխանցում Նիկոլին։ «Չգիտեմ, գերմանացիներին  հարցրեք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել