Դուք ընտրել եք փողոցային արդարադատության, անհավասարակշիռ պոպուլիզմով պետություն քայքայելու և վրեժխնդրության ճանապարհը. Լիլիթ Գալստյան
Դուք ընտրել եք փողոցային արդարադատության, անհավասարակշիռ պոպուլիզմով պետություն քայքայելու և վրեժխնդրության ճանապարհը. Լիլիթ Գալստյան
Այս մասին ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյան ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։
«ԱԺ ԻՔ խմբակցության հանրաքվե նշանակելու որոշման գործընթացում սահմանադրականություն, իրավական պետության սկզբունքներ կամ իրավական հիմնավորումներ փնտրելն անիմաստ գործ է:
Սա պարզապես իրավական նիհիլիզմ է…
Սա իրավունք ուներ լինելու քաղաքական որոշում, ԱՆԳԱՄ ԿԱՐԵԼԻ ԷՐ և ՊԵՏՔ ԷՐ ՈՂՋՈՒՆԵԼ ԱՅՆ, ԵԹԵ լիներ համակողմանի հավասարակշռված, հաշվի առներ մեր՝ առանց այն էլ պառակտված ու հյուծված հասարակությունը համախմբելու, խաղաղեցնելու, քաղաքական դաշտը լիցքաթափելու, կոնսոլիդացնելու անհետաձգելիությունը, եթե հաշվի առներ երկրի առջև ծառացած իրական մարտահրավերները, անվտանգային սրացած ռիսկերը, եթե նվազագույնը գիտակցված լինեին ՀՀ միջազգային պարտավորությունները…
Բայց սա անգամ քաղաքական հաշվարկված քայլ չէ: Կատարվածը բացասական իմաստով հեղափոխական վարքագիծ է, պետության ինստիտուտացիոն կայացման մեջքը «ժողովրդի անունից և հանուն ժողովրդի» կեղծ, բոլշևիկյան լոզունգնորով ջարդելու փորձ:
2018-ի գարնանը ժողովուրդն իր հանրաքվեն արդեն կատարել է, շնորհքով հեռանալով՝ իր որոշումը կայացրել է նաև այդ օրվա իշխանությունը…
Հիմա՝ արդեն երկու տարի, պետություն ամրապնդելու-ուժեղացնելու ժամանակն է, իսկ դուք ընտրել եք փողոցային արդարադատության, անհավասարակշիռ պոպուլիզմով պետություն քայքայելու և վրեժխնդրության ճանապարհը…»: