Ազատ խոսք

Այս փսիխոպատի վարքագծում նկատելի էին կտրուկ և անկանոն շեղումներ․ Արմեն Դանիելյան

Այս փսիխոպատի վարքագծում նկատելի էին կտրուկ և անկանոն շեղումներ․ Արմեն Դանիելյան

«Արկածներ փնտրող ավանտյուրիս և շառլատան գևորգ կոստանյանը դեռ նախագահականում հանգրվանած տարիներին լրջագույն պրոբլեմներ ուներ հոգեկան առողջության հետ։

Դեռ այդ ժամանակներում այս փսիխոպատի վարքագծում նկատելի էին կտրուկ և անկանոն շեղումներ:​

Իսկ նման հիվանդներն ամենից հաճախ կիրառում են այնպիսի հոգեբանական հնարքներ, ինչպես օրինակ, գերիշխումն է և մանիպուլյացիաները։

Նրանք միշտ գիտեն՝ ինչպես հասնել իրենց ուզածին, որովհետև նրանց անասելիորեն դուր են գալիս «բանականության խաղերը»։

Ինչպես ցանկացած փսիխոպատ, այնպես էլ գևորգ կոստանյանը, իրենից “ստեղծեց” արտակարգ հմայիչ կերպար՝ ստիպելով, որ անգամ Բաղրամյան 26֊ում հիանան իրենով։

Մինչդեռ իրականում գևորգ կոստանյանը չափազանց վտանգավոր էր, քանի որ հաշվարկում էր իր ամեն մի խոսքը և գործողությունը։

Երբեմն ձևացնում էր, թե “բավականություն էր ստանում” քննարկումներից և զրույցներից, մինչդեռ նա “մշակում էր” դիմացինին բարոյապես և անգամ ֆիզիկապես ոչնչացնելու ծրագրեր։

Նախագահականում նա “սովորեց” ինչպես մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց և հասնել իրեն ցանկալի արդյունքին։

Իսկ այդ ամենին հասնելու համար փսիխոպատ կոստանյանը իրեն “վստահողներին” անիրագործելի խոստումներ էր շռայլում աջ ու ձախ, հաճույքով բամբասում ուրիշներից և շարունակ սուտ խոսում…

Նա մշտապես ձգտում էր գերիշխել ենթակաների վրա, նրանց նայում վերևից, անտեղի վիրավորում, որ նրանք անինքնավստահ զգան իրենց։

Նրա հետ ցանկացած շփումից հետո ենթակաները զգում էին իրենց մեղավորությունը կամ ներողություն էին խնդրում նրանից։

գևորգ կոստանյանը շատ էր սիրում խոսել դիմացինի թերություններից և սխալներից՝ միաժամանակ անհարկի քննադատում դրանց համար։

Նրան դուր էր գալիս դիմացինին նվաստացնելը, մանավանդ երբ դա անում են հրապարակավ։

Բնորոշ է, որ հենց փսիոպատներն են իրավիճակը դրամատիկացնում և մարդկանց ներկայությամբ դատապարտում “ընտրված զոհին”։ Նույնիսկ սեփական սխալների համար։

Փսիխոպատ գևորգ կոստանյանը երբեմն իրեն հրեշտակի պես էր պահում, իսկ մյուս օրը՝ իսկական սատանա դառնում։

Եվ հիշեք, մեկընդմիշտ, այս անտանելի փսիխոպատը հակված էր միշտ և ամեն ինչի համար մեղադրել ուրիշներին։ Նա ոչ մի պարագայում չի ընդունել սեփական մեղքը։

Խղճի խայթը երբեք այս կենդանուն չի տանջել, որովհետև ինքն իրեն անսխալական է համարել ու համարում։

Եվ բնավ էլ պատահական չէ, որ այսօր նա իրեն դրել է զոհի տեղ և իրավիճակն այնպես է փորձում դասավորել, թե ՀՔԾ-ն “սխալ է” գործել՝ իրեն մեղադրանք առաջադրելով։

Բարեբախտաբար փսիխոպատ գևորգ կոստանյանի մանիպուլյացիան էս պարագայում չի “աշխատի”, քանի որ վարչապետին ուղղված նրա հայտարարությունը ծայրից ծայր մառազմ է՝ զուրկ իրավական հիմքերից…

Հ.Գ. Այ սա է փսիխոպատ գևորգ կոստանյանի իրական կերպարը…

Վարչապետին ներքաշել իրավական պրոցեսների մեջ, իսկ հետո “լացել”, թե իրեն քաղաքական հետապնդման են ենթարկում…»։

Կիսվել