«Ասել են էդ տականքները գնան ու հետ չգան». Արփինե Հովհաննիսյանի և Էդմոն Մարուքյանի թեժ զրույցը
«Ասել են էդ տականքները գնան ու հետ չգան». Արփինե Հովհաննիսյանի և Էդմոն Մարուքյանի թեժ զրույցը։
ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներն երեկ հայտարարություն են տարածել Հայաստանում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Թեև հայտարարությունը բավական մտահոգիչ էր, սակայն ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր էջում այլ թարգմանությամբ է տեղադրել այն: Ռուբինյանի մեջբերած տողերից տպավորություն է, թե Հայաստանի մասին դրական հայտարարությամբ են հանդես եկել։
Ռուբինյանը մեջբերել է զեկույցի այն հատվածը, որտեղ մասնավորապես նշվում է, որ համազեկուցողներն ընդգծել են, որ Հայաստանում դատական իշխանության հանդեպ վստահությունը շատ ցածր է, որ Համազեկուցողներն արձանագրում են, որ մինչ օրս ՀՀ կառավարությունն ու ԱԺ-ն իրավիճակը փորձում են հանգուցալուծել իրավական ճանապարհով և այլն։
Այդպիսով Ռուբինյանը մեջբերել է իշխանությանը շահեկան հատվածները, իսկ համազեկուցողների մտահոգությունները պարզապես անտեսել է:
ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների թվում է նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Մարուքյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ռուբինյանի մեջբերած հատվածին։ Նա մասնավորապես գրել է. «Թե բա ԵԽԽՎ համազեկուցողները մեզ գովել են…»։
Գրառմանը մեկնաբանություններում արձագանքել է նաև Արփինե Հովհաննիսյանը։