Քաղաքականություն

Հայաստանում դեռևս բարեփոխումներ չկան․ հուսով ենք՝ վարչապետը ԵԽԽՎ-ում կունենա ինստիտուցիոնալ ելույթ․ Մարուքյան

«Կարծում եմ՝ սա շատ կարևոր միջոցառում է ու առիթ, և երկրների ղեկավարներից պատվիրակներն ակնկալում են լսել, թե ինչ ուղղությամբ է ընթանում երկիրը, ինչ բարեփոխումներ են իրականացվել և նախատեսվում իրականացնել:

Եվ ես հույս ունեմ, որ ՀՀ վարչապետը կխոսի այն բարեփոխումների մասին, որոնք կատարվել են մինչև հիմա կամ պետք է կատարվեն»,- անդրադառնալով ԵԽԽՎ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ Ստրասբուրգում «Առաջին լրատվական»-ին հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանը, սակայն, հավելեց, որ հավանաբար Փաշինյանը խոսելու է արվելիք բարեփոխումների մասին, որովհետև մինչև հիմա ըստ էության բարեփոխումներ չեն եղել, եղել են լոզունգներ. «Ամենամեծ բարեփոխումը, որ պետք է արվի, դեռ չի հաստատվել՝ դա կառավարության կառուցվածքն է:

Խոսվել է անցումային արդարադատության և այլնի մասին, բայց որևէ օրենսդրական ակտ դեռ խորհրդարան չի հասել: Հիմա տեսնենք՝ վարչապետն այստեղ ինչ ելույթ կունենա, այսինքն՝ ինստիտուցիոնալ կներկայացնի՞, թե ինչ է նախատեսում իշխանությունը, և ինչ է արվել մինչև այսօր»:

Կիսվել նյութով