Մամուլ

ՍՈՒ-30-նների մյուս խմբաքանակը շուտով կգա Հայաստան․ Տոնոյան

ՍՈՒ-30-նների մյուս խմբաքանակը շուտով կգա Հայաստան․ Տոնոյան

Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

ՀՀ Պաշտպանության նախարարը նաև նշեց, որ մեր սպառազինությունը և անհրաժեշտ կարողությունները, ԶՈՒ-երում խնդիրները կատարելու համար, ավելացված են.

«Ես ռազմական գաղտնիք չեմ բացահայտի, բայց մեր կարողությունները մեծացել են տասնյակ տոկոսներով»։

Տոնոյանը ասաց, որ շուրջ 40 տոկոս զորամասեր անցել են սննդի ապահովման նոր ձևաչափի, և անում են ամեն ինչ, որ այս տարի հարյուր տոկոսով անցնեն։

«Ընթացիկ աշխատանքային վիճակում ենք։ Փորձնական ծրագիրը հաջողված է։ Մեզ համար նույնիսկ անսպասելի հաջողված է»,- ընդգծեց նախարարը։

Նա նաև ասաց, որ սահմանին իրավիճակն այս պահին կայուն է։

ՊՆ նախարարը բոլորին բարձր տրամադրություն մաղթեց այս կարևոր տոնի կապակցությամբ:

Կիսվել