Մամուլ

«Հպարտ էր, որ բանակի օրն է ծնվել. Շատ ցավոտ է, որ բարի ծառայություն ասելու փոխարեն ասում ենք՝ աստված հոգիդ լուսավորի». Ուրֆանյանի մայր

«Հպարտությամբ էր ասում, որ բանակի օրն է ծնվել: Շատ ցավոտ է, որ առողջություն և բարի ծառայություն ասելու փոխարեն այսօր ասում ենք՝ աստված հոգիդ լուսավորի․․․ ցավալի է, բայց պետք է հարմարվենք իրականությանը»։

Այս մասին այսօր՝ Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում ասաց Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը:

Ապրիլյան ռազմական գործողություններում զոհված ՊԲ զինծառայող Արմենակ Ուրֆանյանն այսօր կդառնար 30 տարեկան:

Մայրը հիշեց, որ երբ որդին արդեն ծառայում էր, ասում էր. «Տղա ջան ախր չես զանգում, անհանգստանում ենք: Ասում էր՝ մամ, մի անհանգստացի, մոռացի, ես արդեն բանակի տղան եմ»:

Աղբյուր՝ aravot.am

Կիսվել էջում