Մամուլ

Ոստիկանությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի բալերը վաճառքի հանած անձանց նկատմամբ

Ոստիկանությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի բալերը վաճառքի հանած անձանց նկատմամբ

Bavnews.am-ին հայտնի է, որ կայքերում արդեն որոշ վարորդներ բալերը վաճառքի են հանել: Օրինակ՝ List.am կայքում, մասնավորապես, 1 բալը 75000 դրամ, կամ 9 բալը միասին 900000 դրամ:

Մենք Ոստիկանությունից փորձեցինք պարզել՝ արդյո՞ք օրենքը վերահսկում է այդ իրավիճակը, և եթե այո՝ ի՞նչ պատիժ կկիրառվի այդ անձանց նկատմամբ։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Bavnews.am-ին տեղեկացրին, որ List.am կայքում տեղադրված հայտարարությունների առնչությամբ Ոստիկանությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի շրջանակներում կոնկրետ իրավախախտման դեպքում տուգանային միավոր տույժի տեսակի կիրառման ընթացքում:

Մասնավորապես, եթե վարույթի ընթացքում կհիմնավորվի անձի կողմից Ոստիկանությանը կեղծ տեղեկություն տրամադրելու հանգամանքը, ապա վերջինս վարչական պատասխանատվության կենթարկվի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.10-րդ հոդվածի հատկանիշներով:

Հիշեցնենք, որ Հայաստանում առաջին անգամ կիրառվելու է բալային համակարգ, այսինքն յուրաքանչյուր վարորդի յուրաքանչոյւր տարի տրվելու է 9 բալ, եւ յուրաքանչյուր խախտում կունենա որոշակի բալային  նիշ, եւ այդ 9 բալը յուրաքանչյուր խախտումից հետո նվազելու է:

Երբ 9 բալը կզրոյացվի, վարորդի տրանսպորտային միջոց վարելու իրավունքը ժամանակավորապես կկասեցվի, նախնական նախագծով` 6 ամիս ժամկետով:

Կիսվել