ՄամուլՏեսանյութ

Զրո լումայի կորուստ ունենալով՝ ՀՀ-ում ապահովեցինք 9մլրդ 307մլն դրամի հավելյալ շրջանառություն․ Նիկոլ Փաշինյան

Զրո լումայի կորուստ ունենալով, ՀՀ-ում ապահովեցինք 9մլրդ 307մլն դրամի հավելյալ շրջանառություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով անդրադարձավ Ամանորյա պետական ծախսերին։

«Նոր տարուց առաջ կառավարությունը որոշում կայացրեց 271 մլն դրամ հատկացնել Երևանի քաղաքապետարանին, որ Հանրապետության հրապարակում Ամանորյա միջոցառումները կազմակերպվեն նոր տրամաբանության։

Երբ, որ գումարները տրամադրվում էին քննադատություններ հնչեցին, թե որքանով է նպատահարմար և էֆեկտիվ այդ գումարը տրամադրելը։ Այսօր ուզում են արդյունքների վրա հիմնված պատասխանել այդ հարցին։

Մենք ունենք տվյալներ, որ 2019թ․ դեկտեմբերի 28-ից մինչև 2020թ․հունվարի 6-ը նախորդ տարվա համեմատ մենք ունեցել ենք 9մլրդ 307մլն դրամի հավելյալ շրջանառություն։

271 մլն հավելյան դրամ ծախսելով՝ կարող ենք ենթադրելմ որ դրանով ապահովել ենք 9մլրդ հավելյան շրջամառություն, որից 4մլրդ տեղի է ունեցել մարզերում։

Մենք այս միջոցով աշխատանք կամ փոքր բիզնես ունեցող մարդկանց օգնել ենք, որ նրանք ավելի շատ գումարներ գեներացնեն։

Զրո լումայի կորուստ ունենալով՝ ՀՀ-ում ապահովեցինք 9մլրդ 307մլն դրամի հավելյալ շրջանառություն», – նշեց վարչապետը։

Կիսվել էջում