Ժամանց

Ի՞նչ պետք է իմանան երիտասարդները` կյանքում հաջողության հասնելու համար

Ի՞նչ պետք է իմանան երիտասարդները` կյանքում հաջողության հասնելու համար

Ամերիկացի գրող և բիզնեսի կառավարման մասնագետ Ժուլիեն Սմիթը կյանքում ճիշտ կողմնորոշվելու վերաբերյալ մի շարք գործնական խորհուրդներ է տվել երիտասարդներին:

Տարիքի հետ ավելի հաջողակ լինելու համար, ըստ նրա, հարկավոր է արդեն 20 տարեկանում որոշակի կանոններ պահպանել և հստակ պատկերացումներ ունենալ ժամանակակից իրողությունների մասին:

Bavnews.am-ը իր ընթերցողին է ներկայացնում այդ խորհուրդներից մի քանիսը։

1.Աշխարհը փորձում է մարդկանց դարձնել ավելի հիմար. սկսած բանկային համակարգից մինչեւ հրաշք դիետաների միջոցով փորձ է արվում ոչ կրթված մարդկանցից հնարավորինս շատ փող կորզել, քանի որ նրանց հեշտ է կառավարել:

Այնպես որ զբաղվեք ինքնակրթությամբ որքան հնարավոր է, որպեսզի լինեք հարուստ, անկախ եւ երջանիկ:

2.Կուրորեն մի հավատացեք կրթական հաստատություններին: Մինչ նրանք պատրաստում են ուսումնական ծրագրերը, դրանք արդեն հնանում են: Ավելի լավ է սովորել եւ մարդկանց հարգանքը վաստակել լիդերություն, ոչ թե ինչ-որ բանի հետեւելու միջոցով:

3. Կարդացեք շատ, այնքան, որքան հնարավոր է: Յուրացրեք արագ կարդալու տեխնիկան`հիշելու բարձր մակարդակով:

4. Փորձեք մշտապես շփվել բոլորի հետ, դարձեք շփման վարպետ: Սովորեք մարդու մեջ գտնել այն, ինչ նրա մեջ ձեզ դուր է գալիս:

5. Համեստության վրա ժամանակ մի վատնեք: Համեստությունն այն հավատն է, որ զգացմունքները որոշումների ընդունման ձեր գործընթացի դատավորներն են, մինչդեռ ճիշտն իրականում հակառակն է:

6. Ձգտեք առավելագույնս շփվել ձեզնից տարիքով ավագ մարդկանց հետ: Ավագները գիտեն այն, ինչ դուք կիմանաք ավելի ուշ, այնպես որ արժե նրանցից հարցնել:

7. Փնտրեք ձեզնից ավելի «զիլ» անձանց եւ ժամանակ անցկացրեք նրանց հետ: Դա կարեւոր է, սակայն կարեւոր են նաեւ հետեւանքները: Փորձեք դառնալ ձեր խմբում լավագույնը:

8. Ժամանակի հետ դուք ավելի շատ պահպանողական կդառնաք: Դա պարզապես փաստ է: Հենց այդ իսկ պատճառով ամենախելահեղ գաղափարները պետք է կյանքի կոչել ՀԻՄԱ:

9. Առավելագույնս նվազեցրեք ծախսերը, դա թույլ կտա ձեզ իրականություն դարձնել հենց նույն խելահեղ գաղափարները:

10. Սովորեք նախագծել: Դա շատ լավ զարգացնում է տրամաբանությունը, հիշողությունն  ու երեւակայությունը:

Կիսվել