Շոու-բիզնես

«Հորս խոսքերից հուզվեցի». Ծովինար Մարտիրոսյանի 35-ամյակի անակնկալներն ու 3-րդ երեխան ունենալու ցանկությունը

«Հորս խոսքերից հուզվեցի»: Ծովինար Մարտիրոսյանը դարձել է 35 տարեկան: Տարեդարձի առթիվ բազում շնորհավորանքները նրան անասելի հաճույք են պարգևել: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է, որ առաջին գեղեցիկ անակնկալը մատուցել են ամուսինն ու որդիները:

«Սոցցանցային իմ էջերում բարեմաղթանքների հեղեղ էր, այնքան ջերմ խոսքեր եմ լսել, որ նկարագրելու չէ: Խոստանում եմ՝ ոչ մի նամակ անպատասխան չեմ թողնելու: Այնքան հաճելի է գիտակցելը, որ սիրված ու գնահատված ես: Շնորհակալ եմ ընկերներիս, ծանոթ ու անծանոթ մարդկանց, ովքեր ինձ սիրով են շրջապատում ու ստիպում ամեն պահ ժպտալ»,-ասել է նա:

Ծովինար Մարտիրոսյան

Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհին տոնական երեկոն մտերիմների հետ է անցկացրել.«Նախապատրաստական բոլոր աշխատանքներով ամուսինս՝ Նարեկն է զբաղվել: Նա ամեն տարեդարձիս ինձ տոն է պարգեւում: Ներկայացումից հետո ընկերներիս հետ գնացել ենք ռեստորան ու շատ անմոռանալի եւ ուրախ երեկո անցկացրել»:

Նրան հուզել է հոր շնորհավորանքը. «Նարեկն ինձ համար հոլովակ էր պատրաստել, որում իմ շատ սիրելի մարդիկ շնորհավորանքներ էին հղում: Հատկապես հորս խոսքերից հուզվեցի. վաղուց նրան չեմ տեսել:

Ծովինար Մարտիրոսյան

Շատերն են իրենց տարեդարձի օրը թախծոտ տրամադրություն ունենում, ինձ հետ երբեք նման բան չի եղել, բայց այս տարի շատ էի հուզվում: Հասկանում եմ, որ մեծանում եմ: Չնայած՝ ինձ ե՛ւ մարմնով, ե՛ւ հոգով երիտասարդ եմ զգում»:

Ամուսինները եւս մեկ երեխա ունենալու ցանկություն ունեն.«Երկուսս էլ ուզում ենք աղջիկ ունենալ, բայց ամեն ինչ չէ, որ մեր ձեռքերում է: Թողել ենք Աստծո կամքին»,- եզրափակել է հոբելյարը:

Ծովինար Մարտիրոսյան

Աղբյուր՝ bravo.am

Կիսվել