ՄամուլՏեսանյութ

27 տարեկան չծառայածները ՀՀ ժամանելիս քրեական հետապնդման են ենթարկվելու․ ԼՀԿ առաջարկը

27 տարեկան չծառայածները ՀՀ ժամանելիս քրեական հետապնդման են ենթարկվելու։ ԼՀԿ խմբակցությունը առաջարկում է երկարաձգել այն կարգավորումները, որոնցով չծառայած 27 տարեկանները, որոնք վերադառնում են Հայաստան, գումարով ազատվեն քրեական հետապնդումից։

«Փաստացի հիմա մենք ունենք կարգավորում, որ այսօր ցանկացած քաղաքացի՝ 27 տարեկան չծառայածները, այլևս զինապարտ չէ, վերադառնալով Հայաստան, միանգամից ենթարկվելու է քրեական հետապնդման։ Եվ այս պահին չկա որևէ մեթոդ նրանց ազատելու այդ քրեական հետապնդումից, հետևաբար, մեր քաղաքացիները չեն վերադառնալու Հայաստանի Հանրապետություն»,- ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

Նա ասաց, որ իրենք շրջանառության մեջ են դրել նախագիծ, որով առաջարկում են ուժի մեջ թողնել գումարով քրեական հետապնդումից ազատվելու այդ կարգավորումը։

Նախագիծը քվեարկության արդյունքում մերժվեց․ չծառայածները չեն կարողանա գումարով ազատվել հետապնդումից։

Մանրամասները՝ տեսանյութում

Կիսվել էջում