Ժամանց

Չկա ավելի արժեքավոր բան, քան տրված խոստումը, և չկա ավելի ամոթալի բան, քան այդ խոստումը դրժելը. Պաբլո Էսկոբար

Չկա ավելի արժեքավոր բան, քան տրված խոստումը, և չկա ավելի ամոթալի բան, քան այդ խոստումը դրժելը. Պաբլո Էսկոբար

Պաբլո Էսկոբարը համարվել է պատմության ամենահարուստ հանցագործներից մեկը։ Նա վաղ 90-ականներին ուներ շուրջ 30 միլիարդ ԱՄՆ դոլարի կարողություն։

Համերկրացիների և հատկապես չքավոր խավի շրջանում վայելել է մեծ ժողովրդականություն, հովանավորել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր, ֆինանսավորել ֆուտբոլային ակումբներ և այլն։

Նա կաշառում էր ոստիկաններին, դատավորներին և քաղաքական գործիչներին: Եթե կաշառքը չէր գործում, գործի էր դրվում շանտաժը:

Պաբլո Էսկոբարի այրին և երեխաները ապրում են Արգենտինայում։

Eskobar

Իսկ եղբայրը ամբողջությամբ կուրանում է, այն բանից հետո, երբ նրան ուղարկում են ռումբով նամակ։

Էսկոբարի տղան պատմում է, որ մի անգամ, երբ հատուկ գործակալներից թաքնվելու համար Պաբլոն տղայի և աղջկա հետ գնացել է լեռնային ինչ-որ կացարանում թաքնվելու, այդ գիշեր սարսափելի ցուրտ է եղել, և աղջկան տաքացնելու և ուտելիք պատրաստելու համար Էսկոբարը միանգամից այրել է մոտավորապես 2 միլիոն դոլար։

Էսկոբարի մասին գրվել են գրքեր, երգեր, նկարահանվել ֆիլմեր: Օրինակ՝ Էսկոբարի եղբայր Ռոբերտոյի բանտում գրած հուշագրությունը՝ «Իմ եղբայր Պաբլոն» և Ջեյմս Մենինգի «Ակումբ-80» գիրքը Էսկոբարի մասին են: Ռուսական «Bad Balance» երաժշտական խմբի երգացանկում կա նրան նվիրված երգ՝ «Պաբլո Էսկոբար»:

Bavnews.am-ը իր ընթերցողին է ներկայացնում Պաբլո Էսկոբարի 10 ամենահայտնի խոսքերը։

1․ Երբ արդեն մեռած ես, էլ վախենալու ոչինչ չունես:

2․ Նա, ով ասելիք ունի, միշտ լռում է:

3․ Այս կյանքում ես կարող եմ ամեն ինչին փոխարինող գտնել, բայց ես երբեք չեմ գտնի մեկի, ով կփոխարինի կնոջս և երեխաներիս:

4․ Ոչ բոլոր սխալները կարող են ներվել:

5․ Մահին չես կարող խաբել, բայց դու կարող ես ընկերանալ նրա հետ:

6․ Աշխարհում ամեն ինչ իր գինն ունի, և ամենակարևորը այդ գինը ճիշտ որոշելու ունակությունն է:

7․ Չկա վելի սարսափելի բան չկա, քան անձնական խնդիրներ ունեցող մարդուն իշխանություն դնելը:

8․ Չկա ավելի արժեքավոր բան, քան տրված խոստումը, և չկա ավելի ամոթալի բան, քան այդ խոստումը դրժելը:

9․ Ոչ ոքի մի վստահեք, հատկապես ինքներդ ձեզ։

10․ Փողը երբեք մաքուր չի լինում։

Կիսվել