Ազատ խոսք

Նիկոլը ժողովրդի անունից խոսելով քանդում ա այդ նույն ժողովրդի անվտանգության միակ հենասյունը․ Մենուա Հարությունյան

Նիկոլը ժողովրդի անունից խոսելով քանդում ա այդ նույն ժողովրդի անվտանգության միակ հենասյունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Մենուա Հարությունյանը։

«Ես զգուշացնում էի, որ գործադիր, օրենսդիր, դատական իշխանությունները բռնազավթելուց հետո Նիկոլը փորձելու է բռնազավթել նաև 4-րդ իշխանութունը և ահա այսօր արդեն Նիկոլն իր հետևը մտած կամակատարներին հրահանգ տվեց, այս պահին գոնե, «Արմնյուզ»-ը և «5-րդ ալիք»-ը փակելու, ինչը Հայաստանը միջազգային հանրության աչքերում վերջնականապես կդարձնի ավտորիտար բռնապետություն , որի արդյունքում Նիկոլին հավատացած ժողովուրդը կսկսի ավելի վատ ապրել…

Նիկոլը ժողովրդի անունից խոսելով քանդում ա այդ նույն ժողովրդի անվտանգության միակ հենասյունը՝ Հայաստանի ժողովրդրավարական հանրապետությունը՝ հանուն սեփական իշխանության ու այդ իխանության հաշվին լավ ապրելու:

Լռել և չպայքարել իշխանությունը Նիկոլից ազատագրելու և մեր պետության սահմանադրականությունը վերականգնելու համար, նշանակում ա մասնակիցը դառնալ Նիկոլի հակապետական գործողություններին…»։

Կիսվել էջում