Մամուլ

Կոտայքում մարդկանց են «փռել ասֆալտին», կատարվել է օպերատիվ-կանխարգելիչ միջոցառում (Տեսանյութ)

Կոտայքում մարդկանց են «փռել ասֆալտին», կատարվել է օպերատիվ-կանխարգելիչ միջոցառում

Ոստիկանությունը շարունակում է պայքարը զանազան ենթամշակութային երևույթների դեմ՝ հետևողականորեն և անզիջում։

Հունվարի 14-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները օպերատիվ-կանխարգելիչ միջոցառում են իրականացրել Կոտայքի մարզում՝ հանցագործությունների կանխման ու բացահայտման նպատակով։

Արդյունքում՝ օպերատիվ տեղեկությունների հիման վրա, տարբեր կասկածանքներով, Հրազդանի, Կոտայքի, Չարենցավանի և Նաիրիի բաժիններ բերման են ենթարկվել անձինք։

Կրկին հիշեցնենք, որ ոստիկանությունը հետևողական է հանցագործություն ծնող պատճառների և միջավայրի դեմ պայքարում։

Արվում է ամեն ինչ քրեական ենթամշակույթը վերացնելու և քաղաքացիական հասարակությանը հատուկ սկզբունքների արմատավորման համար։

Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում

Կիսվել