Մամուլ

Ի՞նչ Մարիամիկ, ի՞նչ նամակագրություն, երիտասարդ դստերը նմանատիպ իրավիճակի մեջ ներքաշելու հետևում կան այլ նպատակներ․ Լիլիթ Թումանյան

«Ի՞նչ Մարիամիկ, ի՞նչ նամակագրություն, ինչի՞ մասին եք խոսում, այսինքն՝ այս ամեն ինչը թողնենք, գանք ձեզ համար թիթեռնիկ նկարե՞նք: Միգուցե ավելի լուրջ թեմաների՞ անդրադառնանք: Սա պետական համար մեկ խնդի՞րն է։ Նմանատիպ իրավիճակի մեջ ներքաշելու հետևում կան այլ նպատակներ»:

Այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանն, ասաց «Ադեկվադ» միաբանության վարչության անդամ, «Armnews FM» ռադիոկայանի տնօրեն Լիլիթ Թումանյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի գրառումներին:

«Չեմ կարծում՝ երիտասարդ դստերը նմանատիպ իրավիճակի մեջ ներքաշելը ինքնանպատակ է։ Սրա հետևում կան այլ նպատակներ: Ինձ համար այդ ամենի առաջնահերթ նպատակներից մեկը քաղաքական օրակարգը շեղելն է, շեղել ուշադրությունը քաղաքական գլխադասային կարևոր թեմաներից, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակից, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից։

Մենք այդպես էլ չենք հասկանում՝ ունե՞նք բանակցություններ, թե՞ չունենք, հունվարին պետք է տեղի ունենար բանակցություն, մինչև հիմա չգիտենք՝ դա տեղի կունենա՞, թե՞ տեղի չի ունենա»,- ասաց Լիլիթ Թումանյանը:

Կիսվել