ՄշակույթՏեսանյութ

«Հաց բերողի» նկարը՝ Դիլիջանի ճանապարհին

«Հաց բերողի» նկարը՝ Դիլիջանի ճանապարհին։ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության աջակիցներից Սամվել Ասլիկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հզոր գլուխգործոց Ռոբերտ Նիկողոսյանի կողմից. մեր սիրելի «Հաց Բերողի» հիշատակին նվիրված նկարն` ի նշան նրա, որ Արթուրի գործն անմահ է, իսկ նրա պատգամները մի օր մտնելու են ամեն մի հայու սիրտ։

Մարդասիրության և Հայրենասիրության խաչման կետից մենք կերտելու ենք մեր երազած Հայաստանը: Անկախ քաղաքական և այլ նախասիրություններից՝ այս խառնաշփոթ վիճակը կանցնի կգնա, ներդաշնակության և եղբայրության հասարակությունը կգա:

Նկարի չափսը՝ 5մ x 5մ։ Նկարը գտնվում է Դիլիջանի ճանապարհին»,– գրել է նա։

Կիսվել