150 000 դրամ ստացողի աշխատավարձը կմնա անփոփոխ, 500 000 դրամ ստացողի դեպքում կբարձրանա 25 000 դրամով
150 000 դրամ ստացողի աշխատավարձը կմնա անփոփոխ, 500 000 դրամ ստացողի դեպքում կբարձրանա 25 000 դրամով
Թերթ․am-ը գրում է․ 2019-ի հունիսի 25-ին Ազգային ժողովն ընդունել էր Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որի դրույթները մեծամասամբ ուժի մեջ են մտել 2020-ի հունվարի 1-ից:
ՀՕ օրենսգրքի էական փոփոխությունը եկամտահարկի մեկ միասնական դրույքաչափի անցումն էր:
Մասնավորապես, այս տարվա հունվարի 1-ից եկամտահարկը համահարթ 23 տոկոս է, նախկին պրոգրեսիվ դրույքաչափերի փոխարեն:
Իսկ մինչև 2023 թվականը եկամտահարկն աստիճանաբար նվազելու է ևս 3 տոկոսային կետով:
Հիշեցնենք, որ եկամտահարկի նախկին դրույքաչափերը հետևյալն էին՝ մինչև 150 000 դրամ աշխատավարձի դեպքում հարկվում է 23 %, 150 000 – 2 մլն դրամի դեպքում՝ 28 տոկոս, 2 մլն դրամից ավելիի դեպքում՝ 36 %:
Միաժամանակ, եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցմանը զուգահեռ աստիճանաբար կվերականգնվի կուտակային կենսաթոշակային հատկացումների պետական բյուջեի և քաղաքացիների մասնակցության հավասարության սկզբունքը:
Եթե քաղաքացին կուտակային կենսաթոշակի հատկացումների համար վճարում էր 2.5 %, իսկ պետությունը՝ 7.5 %, ապա հունվարի 1-ից այն դարձել է 5-ական %:
2020 թ.-ի հունվարի 1-ից, օրինակ, մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների դեպքում աշխատավարձը կմնա անփոփոխ, իսկ 500 հազար դրամ աշխատավարձի դեպքում բարձրացումը կկազմի 25 հազար դրամ:
Հարկային օրենսգրքի փոփոխություններով նվազեցվել է նաև շրջանառության հարկի շեմը, այն 58.35 մլն դրամից կրկին կբարձրանա մինչև 115 մլն դրամ։
Նաև 2 տոկոսային կետով կնվազեցվի շահութահարկի դրույքաչափը՝ դառնալով 18 տոկոս:
200 հազար դրամ ստացողի դեպքում աշխատավարձն արդեն կբարձրանա մոտ 5000 դրամի չափով, քանի որ նախկին 28 տոկոսից եկամտահարկը դառնում է 23 տոկոս, իսկ կուտակայինը բարձրանում է 2.5 տոկոսով, մնացած 2.5 տոկոսը կամ 5000 դրամը կլինի բարձրացումը:
300 հազար դրամի դեպքում աշխատավարձը կբարձրանա 7500 դրամի չափով, 400 հազար դրամի դեպքում՝ 10000 դրամով:
2 մլն դրամ աշխատավարձի դեպքում բարձրացումը զգալի կլինի ՝ 10.5 տոկոսի կամ 210 000 դրամի չափով:
36 % եկամտահարկի փոխարեն 2 մլն դրամ և ավելի ստացողները վճարելու են 23 տոկոս եկամտահարկ և 2.5 տոկոս բարձրանում է կուտակայինը:
Այսինքն, աշխատողը կկարողանա տնօրինել 10.5 տոկոսով ավելի գումար:
Հարկային օրենսգրքի փոփոխություններով նվազեցվել է նաև շրջանառության հարկի շեմը, այն 58.35 մլն դրամից կրկին կբարձրանա մինչև 115 մլն դրամ։
Նաև 2 տոկոսային կետով կնվազեցվի շահութահարկի դրույքաչափը՝ դառնալով 18 տոկոս:
Աղբյուր՝ tert.am