Մամուլ

Դռան փականից կախված 10-ամյա տղայի մոտ, բժիշկների համառ պայքարի շնորհիվ դրական տեղաշարժ կա

Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում նախօրեին դռան փականից կախված վիճակում հայտնաբերված 10-ամյա տղայի մոտ, բժիշկների համառ պայքարի շնորհիվ դրական տեղաշարժ կա։ Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։

«Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում նախօրեին 10-ամյա տղային հայտնաբերել են դռան փականից կախված:

Երեխայի մոտ առաջացել է շնչահեղձություն և գիտակցության կորուստ: Վարդենիսի ԲԿ-ում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տղային «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները ռեանիմոբիլով շտապ տեղափոխել են Երևան:

Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Միացված է արհեստական շնչառության սարք:

Բժիշկների համառ պայքարի շնորհիվ երեխայի մոտ այս պահին կա դրական փոքրիկ դինամիկա: Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն»,-նշել է նա:

Կիսվել նյութով