Ինձ համար մեծ պատիվ է Նորշեն գյուղի միակ բնակչուհուն պարգևատրել շնորհակալագրով․ Փաշինյան
«Ինձ համար մեծ պատիվ է Անի մայրաքաղաքին հանդիման գտնվող Նորշեն գյուղի միակ բնակիչ Վահանդուխտ Մելքոնյանին պարգևատրել վարչապետի շնորհակալագրով»։
Այս մասին ֆեյսբուքան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հրապարակել տեսանյութ։
Հիշեցնենք՝ Հայրենի հողին անմնացորդ նվիրումի և երկարամյա անխոնջ աշխատանքի համար Շիրակի մարզի Նորշեն՝ նախկին Խարկով, գյուղի միակ բնակիչը՝ Վահանդուխտ Մխիթարի Մելքոնյանը, պարգևատրվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհակալագրով և դրամական պարգևով` 500 հազար դրամի չափով։
83-ամյա տատին շնորհակալագիրն հանձեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ մարզխորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ։ Տատիկը բավական երկար տարիներ Խարկով գյուղի միակ բնակչուհին է։ «Սկեսուրս է «օսյաթ» արել մնալ գյուղում »,- նշել է նա։