Մամուլ

Մայր Աթոռը 50 հազար դոլար գումար է փոխանցել Լիբանանի հայոց թեմի առաջնորդարանին

Մայր Աթոռը 50 հազար դոլար գումար է փոխանցել Լիբանանի հայոց թեմի առաջնորդարանին։

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ Քահանա Մելիքյանը:

«Ի զորակցություն լիբանանահայությանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը որպես զորակցություն հիսուն հազար ԱՄՆ դոլար գումար է փոխանցել Լիբանանի հայոց թեմի առաջնորդարանին` Լիբանանի կյանքում դժվարին այս օրերին լիբանանահայության կարիքները հոգալու համար»,- գրել է նա։

Կիսվել