Իմ համար իրա վախտով լավ էր, փող էի աշխատում, ավտո առա, մեբել, կոչում տվեց․ Թամար Հովհաննիսյան
Իմ համար իրա վախտով լավ էր, փող էի աշխատում, ավտո առա, մեբել, կոչում տվեց։ Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Տարիներ առաջ՝ 2008-ին, Լոս Անջելեսում էի ապրում ու աշխատում, Դրամատիկական թատրոնի դերասաններից մեկի հետ, անունը չեմ տա էթիկայից ելնելով, Օբամայի ընտրարշավն էր, դեռ ոչ վերջին փուլը: Պայքարը դեռ դեմոկրատ թեկնածուների միջև էր, Օբաման էլ եկել էր Քալիֆոռնիա հանդիպումների:
Կոլեգայիս ասացի` չես գալու միտինգի, ասաց չէ, ասացի՝ ինչո՞ւ, ասաց՝ ես իրան չեմ հավանում, ասացի՝ ինչո՞ւ, որովհետև սևամո՞րթ է, ասեմ, որ հայերի մեծ մասը նրան չէին ուզում հենց այդ պատճառով: Ասեց` էդ էլ կա, բայց ես Հիլարիին եմ հավանում: Ասացի` հատկապես որ ծրագրերի համար, ասեց` տենց, որտև իրա մարդու օրոք ես լավ էի:
Այսինքն՝ հայությունը նույնիսկ Նահանգներում առաջնորդվում է այդ սկզբունքով` իմ համար իրա վախտով լավ էր: Փող էի աշխատում, ավտո առա, մեբել, կոչում տվեց ու նման բաներ: Բայց որ Հայաստանի տնտեսությունը ձրի, անվերադարձ տվեց ռուսին` էդ ինչ կարևոր ա, կարևորը` իմ փողը, փորը, փառքը: Բա էրեխեքիդ, երկրի ապագան: Էհ, լավ կլնի:
Այ էսպես անհեռանկար, անհեռատես, անհայրենիք: Նույնիսկ Ամերիկայում, բոլոր դարերում: Այդքան հզոր հայու գեն` իրա վախտով ես լավ-լավ էի: Էդպես բաժանված ենք լևոնականների, ռոբականների, սեռժիկականների, հիմա էլ՝ նիկոլականների:
Բայց որ երկիրը լավ լինի, բոլորս լավ կլինենք ու շատ երկար ժամանակ ոչ մեկի մտքով չի անցնի: Ցուցակի թեման ավանդական է ու էդպես ցուցակների բաժանված էլ կմնանք, եթե մնանք»: