Ազատ խոսքՄամուլ

Անեկդոտ՝ Քոչարյանի ազատության համար պայքարողների մասին

Անեկդոտ՝ Քոչարյանի ազատության համար պայքարողների մասին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր Դանիել Իոաննիսյանը։

«Անեկդոտ Քոչարյանի ազատության համար պայքարողների մասին.

Լինումա-չի լինում, մի մարդ ա լինում, ով պարբերաբար մեղսագործում ա: Ամենք մեղսագործելուց Աստցո ձայնն ա լսում, թե բա «մի արա, քեզ ջրում կխեղտեմ»: Լսում ա, բայց մեկա մեղք ա գործում:

Մի օր էս մարդը մեծ նավ ա նստում, մտածելով, որ «դե հո ինձ ջրում խեղտելու համար Աստված էսքան մարդու» վարի չի տա:

Նավը, բնականաբար, այսբերգի ա հագնում ու սկսում խորտակվել: Էս մարդն ասում ա. «Աստված ջան, ինձ խեղդելու համար էսքա՞ն մարդ ես սպանելու»:

Դրան ի պատասխան լսում ա Աստծո ձայնը, թե բա «գիտե՞ս ինչքան ջանք եմ ծախսել, որ սաղ մեղսավորներիդ մի նավի վրա հավաքեմ»:

Ասածս ինչ ա. ապրեն Քոչարյանի կողմնակիցները, որ հավաքվում են մի նավի վրա: Ցուցարարների վրա տանկեր հանողին բոլոր արդարացնողները դառնալու են քաղաքական դիակ»:

Կիսվել